Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՐՇԱԿ

Դուն ինձի համրերություն տուր, Աստված իմ. բայց անուն մը կամ բան մը կապել հարկ ըլլանեք ինչպես կը կապես։ Օրինակի համար, կողովը ի՞նչպես կը կապես։


ԳԵՎՈՐԳ

Ձեռքով։


ԱՐՇԱԿ

Բայց ինչո՞վ:


ԳԵՎՈՐԳ

Չվանով կը կապեմ, բեռնակրին շալակը կուտամ։


ԱՐՇԱԿ

Աստված իմ, ինչ տգետներ կը գտնվին եղեր դեռ. աս ոտանավորը մտիկ ըրե, (Կը կարդա) ի՞նչպես է, դեռ վրայեն ալ անցած չեմ։


ԳԵՎՈՐԳ

Ես կերթամ կոր...


ԱՐՇԱԿ

Ի՞նչ, կերթաս կոր, կերթաս կոր, կոր, կոր, մեղա ըսե, մեղա ըսե, մեյ մալ չըսես։


ԳԵՎՈՐԳ

Բայց կերթամ կոր ահա, չեմ գար կոր ա՛։


ԱՐՇԱԿ

Գրականության թշնամի սա կորը վերցուր (Գեվորգ գետինը կը նայի վերցնելու, բան մը փնտռելու պես) ականջի դեշ կուգա կոր։


ԳԵՎՈՐԳ

Բայց կերթամ կոր, գործ ունիմ։


ԱՐՇԱԿ

Ապուշ, տգետ, տխմար, ինչո՞ւ կերթաս կոր։