Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԵՍԻԼ Ը.

ՆՈԻՅՆՔ, ՊԱՊԻԿ

ՊԱՊԻԿ

Ինչո՞ւկ երթաս կոր, թշվառական, քանի որ կեցի՛ր, կըսեն կոր։


ԱՐՇԱԿ

Ա՜հ, չես գիտեր, թե որչափ բարկացուց զիս:


ՊԱՊԻԿ

Հապա իմին ծունկվըներս սկսան դողալ. կերթամ կորը լսելուս պես գլուխս դարձավ, ինքզինքս բռնեմ ըսի, սարդս կրնա՞ ասանկ պարագայիք մեջ ինքզինքը բռնել. բայց ինչո՞ւ կերթաս կոր:


ՏԵՍԻԼ Թ.

ՆՈԻՅՆՔ, ՀՈՎՍԵՓ

ՀՈՎՍԵՓ

Ի՞նչ կա, ի՞նչ եղաք։


ԱՐՇԱԿ

Ահ, ձեր ծառան ականջս վիրավորեց, պարոն:


ՀՈՎՍԵՓ

Ի՞նչ, ականջդ վիրավորեց, մարդասպան (Վրան կը վազե և [1]ծեծելով[2] դուրս [3]կը հանե) ներեցեք, պարոն, դանակո՞վ վիրավորեց (Ականջը նայելով):


ԱՐՇԱԿ

Ո՞ւր էր, թե դանակով վիրավորեր։

  1. [կսկսի]
  2. ծեծել=ծեծելով
  3. (Ար<շակ>. ահ, չեք դիտեր թե)