Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱՊԻԿ

Որչափ գեշ վիրավորված է, արյուն կը վազե։


ԱՐՇԱԿ

Ոտանավոր մը կարդացի իրեն, ես կերթամ կոր ըսավ. իրեն ըսի, որ կերթամ կոր մըսեր, ինչու որ կոր մասնիկը ականջին անուշ չգար, պետք էր ըսեր, ահա կերթամ, կամ երթալու վրա եմ, ասոնց մեջ տեսեք անուշություն մը կա, փափկություն մը կա, մինչդեռ կոոոոր...


ՊԱՊԻԿ

Մինչդեռ կոոոոոոր...


ՀՈՎՍԵՓ

Մենք ալ բան մը չըսինք ա՛։


ՊԱՊԻԿ

Պարոնն ալ բան մը չըսավ ա։


ՀՈՎՍԵՓ

Բայց կերթամ կորը և կերթամը միևնույն բանը ըսել է։


ԱՐՇԱԿ

Հոգ չէ թե միևնույն բանը ըսել չըլլա, [1]թող միտքդ ծուռ հասկցվի, բավական է, որ ականջի անուշ գա, հիմա բոլոր գրագետները այս բանին վրա դարձուցին ուշադրություննին, ամեն տեղ մեծ կռիվներ կըլլան այս բանին վրայոք։


ՊԱՊԻԿ

Անցյալ շաբթու քիչ մնաց, որ երկու հոգի զիրար պիտի սպաննեին երկար բառի մը համար։

  1. [խնդ<իռը>]