Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՐՇԱԿ

Օրինակի համար, ապակեդրոնացականություն, տես որչափ երկար է, և ականջի անուշ չգալուն համար գրագետները մերժեցին. եթե քիչ մը կտրեին և ապաթյուն ընեին, ան ատեն ամեն մարդ կընդուներ։ Օրինակի համար՝ ապաթյուն, կոկիկ բառ մը[1], տես ա-պա-թյուն.


ՀՈՎՍԵՓ

Բայց ապաթյուն նշանակություն չունի:


ԱՐՇԱԿ

Նշանակություն չունենա վնաս չունի, բավական է, որ կոկիկ բառ մէ, օրինակի համար սա ոտանավորը, (Կը կարդա) դեռ վրայեն ալ անցած չեմ։


ՊԱՊԻԿ

Գիտե՞ր, դեռ վրայեն անցած չէ։


ՏԵՍԻԼ ժ.

ՆՈՒՅՆՔ, ՍՈՖԻ

ՍՈՖԻ, շալն ու գլխարկը հանելով, մեկուսի

Սա թեթևը հոս ի՞նչ բան ունի, (Բարձր) հայր, եկա՞վ ըսածս։


ՀՈՎՍԵՓ

Այո՛, աղջիկս, եկավ։


ԱՐՇԱԿ, մեկուսի

Ինչպես ինձի կը նայի։


ՍՈՖԻ

Հետը խոսեցաք, այնպես չէ՞:

  1. [տեսա՞ք սա ոտանա<վորը>]