Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀՈՎՍԵՓ

Այո՛:


ՍՈՖԻ

[1]Դատդ վերջացած է, հայր։


ՀՈՎՍԵՓ

Ի՞նչ կըսեք։


ՍՈՖԻ

[2]Զինք տեսնելու գտցած ատենս ինձ ըսավ, թե հորդ ըսեր որ դատը վերջացած է, և թե ինք ալ պիտի գար ձեզի հետ խոսելու։


ՀՈՎՍԵՓ

Խոսեցավ հետս, բայց դատին վերջանալուն վրայոք խոսք մը չըսավ։


ՍՈՖԻ

Չըսա՞վ։


ՊԱՊԻԿ, ցած առ Արշակ

Աչթը միշտ վրադ է։


ՀՈՎՍԵՓ

Բայց քանի որ քեզի ըսած է, այդ բավական է, գնա, աղջիկս, քիչ մը հանգստացիր։


ՍՈՖԻ, երթալու վրա

ԻՇնչ թեթևությո՜ւն...


ԱՐՇԱԿ. մեկուսի

Ի՞նչ գեղեցկություն։


ՊԱՊԻԿ

Մեծ հանցանք մը գործեցի, ո՜հ, ներեցե՛ք ինձ, [3]կաղաչեմ:

  1. [ես ալ դ<ատ>]
  2. [զինք]
  3. [դրություն]