Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՐՇԱԿ

Ի՞նչ ըրիր:


ՀՈՎՍԵՓ

Ի՞նչ եղավ։


ՊԱՊԻԿ

Ոճիր մը գործեցի։ Շնորհք ըրեր ինձ, շնորհք։


ԱՐՇԱԿ

Մա՞րդ սպաննեցիր։


ՊԱՊԻԿ

[1]Ուր էր թե մարդ սպաննած ըլլայի:


ՀՈՎՍԵՓ

Տղա՞ մը մեռցուցիր։


ՊԱՊԻԿ

Ուր էր թե՝ այնպես ըլլար։


ԱՐՇԱԿ

Բայց ըսե, ի՞նչ կա:


ՀՈՎՍԵՓ

Շուտ ըրե՛, դատ՜ս...


ՊԱՊԻԿ

Կը խնդրեմ, որ ներե՛ք, մոռցա զձեզ իրարու ներկայացնելու, կը ներկայացնեմ ձեզ պարոն Հովսեփը[2], որ Սոֆիին հայրն է. կը ներկայացնեմ ձեզ պարոն Արշակը, որ պարոն Թադեին հոգեզավակն Է։


ԱՐՇԱԿ

Հոսե՜փ... ինչ անուշ[3] և կոկիկ բառ։

  1. [երանի թե]
  2. [Թադեն]
  3. [արտասանություն]