Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀՈՎՍԵՓ

Շնորհակալ եմ, որ պատիվ ունեցա ձեզի պես փիլիսոփայի մը (Սոֆին կը մտնե) տունը հարս պիտի տամ իմ աղջիկս:


ՍՈՖԻ

Հայր, (Մեկուսի) ի՞նչ կըլսեմ, (Բարձր) հիմա նամակ մը ընկալա, որուն մեջ կը հայտնվի, թե դուք վռնտեր[1] եք զինքը:


ՀՈՎՍԵՓ

Սխալ հասկցուցեր են քեզի, ես քու ղրկածդ կվռնտեմ. ես Տիգրանը վռնտեցի, այն խարդախը եկած էր կեղծավորությամբ բերնես խոսք առնելու, ես ալ այնչաձ ապուշ չեմ, որ...


ՊԱՊԻԿ

Քու հայրդ այնչափ ապուշ չէ, որ...


ՀՈՎՍԵՓ

Իրեն խաբվիմ։


ՊԱՊԻԿ

Իրեն խաբվի:


ՀՈՎՍԵՓ

Այս թշվառականը քանիցս աղջիկս ուզեց, ես ալ չտվի:


ՊԱՊԻԿ

Չտրվիր ա՛...


ՍՈՖԻ, մեկուսի

Շողոքորթ:


ՊԱՊԻԿ

Քու հայրդ գիտե քեզի ամուսին ընտրելիք անձը։


ՀՈՎՍԵՓ

Չեք գիտեր, թե ի՛նչ խարդախ է։

  1. [իմ ինձի ա...]