Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱՊԻԿ

Խարդախին մեծն է, ըսելը ավելորդ է:


ԱՐՇԱԿ

Անանկ մեկը փեսա ընելը գրականության դեմ մեղանչել է։


ՍՈՖԻ, ծուռ ծուռ Արշակին նայելով, մեկուսի

Թեթև՛, քեզ չպիտի առնեմ:


ՊԱՊԻԿ, ցած առ Արշակ

Ինչպե՜ս միշտ քեզի կը նայի։


ՀՈՎՍԵՓ

Ի՞նչպես կրնամ աղջիկս իրեն տալ։ Թեպետև աղջիկս ալ չուզեր զինքը։


ՊԱՊԻԿ

Չտրվիր։ Երջանիկ ես, [1]օրիորդ, որ ասանկ որդիասեր հոր մը զավակ ըլլալու պատիվն ունեցեր ես։


ՍՈՖԻ, մեկուսի

Ոհ, Աստված իմ, ինչ ընելու է։


ՀՈՎՍԵՓ

Գույնդ նետե՞ց, [2]սենյակդ քաշվե, քու[3] ընտրածդ [4]պիտի [5]առնես ահա։


ՊԱՊԻԿ

Քու ընտրածդ պիտի առնես[6] ահա։

  1. [ազնի<վ>]
  2. [գնա քիչ մը հանգստ<ացիր>]
  3. իմ=քու
  4. [մի]
  5. [հավնիս]
  6. հավնիս=առնես