Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍՈՖԻ, մեկուսի

Արշակը իմ ամուսինս չպիտի ըլլա (Կ՚երթա):


ՀՈՎՍԵՓ

Գացեք քիչ մը քովը նստելու և հետը խոսելու, համոզեցեք զինք, որ հայր մը միշտ յուր զավակացը բարվույն համար կաշխատի։


ԱՐՇԱԿ

Իմ պարտքս է. (Մեկուսի) կեցցե Պապիկը, որ [1]գործը լմնցուցեր է։


ՀՈՎՍԵՓ

Գիտե՞ք, որ զարմանալի են այս աղջիկները։


ՊԱՊԻԿ

Այո՛, խիստ զարմանալի են, անդիի ծայր զարմանալի, աղջիկ մը տեսնելուս պես կսկսիմ զարմանալ. ինչո՞ւ, որովհետև ինչպես որ խիստ աղեկ բացատրեցիք, զարմանալի են այս աղջիկները։


ՏԵՍԻԼ ԺԱ.

ՆՈԻՅՆՔ. ԹԱԴԵ

ՀՈՎՍԵՓ

Օ՜օ, պարոն Թադե, իրա՞վ է, որ դատը վաստկած եք։


ԹԱԴԵ

Այն դատը արդեն վաստկված է, և վաղը իրիկուն մեզի պիտի հրամմեք գոհացուցիչ պատասխան մը առնելու համար։


ՀՈՎՍԵՓ

Չըսե՞ս որ քու երթալեդ վերջը ըսածդ եկավ և ուզեց բերնես խոսք առնել, և ես վռնտեցի զինքը։

  1. [իմ]