Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԱԴԵ. մեկուսի

Աղեկ նախատեսած եմ, Արշակ են ասանկ բան մը կը հուսացվեր:


ՀՈՎՍԵՓ

Աղեկ չըրի՞ զինքը վոնտելուս։


ՊԱՊԻԿ

Շատ աղեկ ըրիր:


ԹԱԴԵ

Այսպես ընելու էիք):


ՏԵՍԻԼ ԺԲ.

ՆՈՒՅՆՔ, ԳԵՎՈՐԳ

ԳԵՎՈՐԳ

Տեր, մեկը եկեր ձեզի հետ տեսնվիլ կուզե։


ՀՈՎՍԵՓ

Ներեցե՛ք որ երթամ (Կերթա):


ԹԱԴԵ

Բայց դեռ աղջկան երեսը չտեսանք, Պապիկ[1]։


ՊԱՊԻԿ

Աղջիկը ձեր սիրով կը հալի ու կը մաշի։


ԹԱԴԵ

Հայրն ալ անանկ ըսավ այս առտու, բայց ինչո՞ւ չգար...


ՊԱՊԻԿ

Կարծեմ կուգա, ահա...

  1. [Ինձի ըսած էիր որ զիս տեսնելուն պես ծունկվըներուս պիտի փագեր և]