Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ՄԱՐԳՐԻՏ

Բայց ձանձրացուցիր զիս։


ԿՈՄԻԿ

Ձեմ կրնար ըսել որ...


ՄԱՐԳՐԻՏ

Ուրեմն վաղվան ձգե՛։


ԿՈՄԻԿ

Չէ՛, չէ՛, համբերեցէք, ըսեմ: Ըսելիքս աս է որ կը սի... սի... սի.. րե.. քեզ...


ՄԱՐԳՐԻՏ

Ո՞վ կը սիրե:


ԿՈՄԻԿ, մեկուսի

Միայն մ դիրը մնաց, ան ալ ըսելուս պես կըլլա կը սիրե...մ. քիչ մըն ալ համարձակություն եղավ գնաց. <(Բարձըր)> օրիորդ, օրիորդ, կը սիրեմ զքեզ: (Մեկուսի) Ո՜հ, փրկվեցա, այս մ գիրը շատ քրտնեցուց զիս, վերջապէս ըսի, ի՜նչ ուրախություն (Կը ցատկոտե):


ՄԱՐԳՐԻՏ

Ա՞յս էր որ երկու ժամե ի վեր չէիք կրնար արտասանել, ես արդեն գիտեմ, որ զիս կը սիրես ինչպես որ ծառայի մը պարտքն է իր տիրուհին սիրել. հայտնի բան մ է։


ԿՈՄԻԿ. մեկուսի

Դարձյալ սխալ հասկցավ: Այզպես սիրել չէ, օրիորդ, դուք չհասկցաք, կը սիրեմ զձեզ։


ՄԱՐԳՐԻՏ

Սիրելը քանի տեսակ է։


ԿՈՄԻԿ

[1]Համրած չունիմ, բայց այն սերը... սերը... զոր ունիմ ձեր վրա, միշտ կը տանջե զիս։ Դու ալ զիս կը սիրե՜ս։

  1. [Բնավ]