Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱՊԻԿ

Ձեր ամուսնությունը խիստ կանոնավոր է. [1]ատոր ըսելիք չունիմ. ձեր և ձեր եղբորն ամուսնության մեջ մեծ տարբերություն կա. օրինակի համար, ձեր եղբայրը վաթսուն տարեկան է և կուզե քսան տարու աղջկան մը հետ կարգվիլ. մինչդեռ դուք քառասուն տարու եք և քսան տարու երիտասարդի մը հետ կուզեք ամուսնանալ, քսան տարի տարբերություն կա մեջտեղը։ Ասկեց զատ դուք հարս ըլլալու բոլոր հանգամանքները ունիք. [2]աղվոր եք, սիրուն եք, ներեցեք, եթե այս խոսքերն ձեր երեսն ի վեր կըսեմ[3]։


ԹԵՐԵԶԱ

Մինչդեռ ինք ծերացած է։


ՊԱՊԻԿ

Այո՛, ծերացած է։


ԹԵՐԵԶԱ

Անոր համար կը սիրեմ քեզի, որ միշտ ճշմարիտը կը խոսիս առանց քաշվելու։


ՊԱՊԻԿ

Բնավորությունս անանկ է, ի՞նչ ընեմ։


ԹԵՐԵԶԱ

[4]Ես չեմ հուսար, որ աղջիկը զինք ուզե։


ՊԱՊԻԿ

Ես ալ չեմ հուսար։


ԹԵՐԵԶԱ

Մինչդեռ Արշակն ինձի համար հոգին կուտա:

  1. [ձեր]
  2. [դեռ]
  3. մին<չդեռ>
  4. [կը հուսաս]