Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱՊԻԿ

Քեզի համար կը խենթենա և չխենթենա նե՝ խենթին մեկն է։


ԹԵՐԵԶԱ

Եղբայրս կարծեմ հետը խոսեցավ. այսօր պիտի հարցնեմ իրեն, [1]կարծեմ, որ ինքն է եկողը, կաղաչեմ քիչ մը հեռանայիք։


ՊԱՊԻԿ

Առանձին կը թողում զձեզ։


ՏԵՍԻԼ Բ.

ՆՈՒՅՆՔ, ԹԱԴԵ

ԹԱԴԵ, ինքնիրեն

Ես բարի մարդ մեմ եղեր, բայց նշանածը ավանակին մեկն է եղեր, կրնաս նե՝ հասկցիր, բարի մարդ մեմ եղեր, բայց նշանածը ավանակ է եղեր, նշանածը ես եմ։


ԹԵՐԵԶԱ

Ի՞նչ կը խոսիս, եղբայրս։


ԹԱԴԵ

Ոչինչ։


ԹԵՐԵԶԱ

Արդյոք կրնամ հարցնել ձեզ, թե Արշակեն ի՞նշ պատասխան առիք։


ԹԱԴԵ

Կրնաք հարցնել:


ԹԵՐԵԶԱ

Ի՞նչ ըսավ։


ԹԱԴԵ

Այդ Արշակ ըսվածը սրիկայի մեկն է, լիրբին մեկն է։

  1. [տեսնենք ինչ պատասխան տվեր է]