Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԵՐԵԶԱ

Ինչո՞ւ։


ԹԱԴԵ

Որովհետե իրեն ըրած բարիքներս չարաչար գործածեր ինձի դեմ։


ՊԱՊԻԿ

Այո՛, չարաչար գործածեց:


ԹԵՐԵԶԱ

Չեմ կարծեր, որ անիկա ապերախտ գտնվի մեզի դեմ:


ՊԱՊԻԿ

Ես ալ չեմ կարծեր։


ԹԱԴԵ

Իրավունք ունի՞ իմ նշանածիս տունը երթալ և աներս խաբելով[1] [2]նշանածս ձեռքես հափշտակելու համար խարդախության դիմել։


ԹԵՐԵԶԱ

Արշակն ալ ձեր նշանածը կը սիրե։


ԹԱԴԵ

Սիրել կուզե, բայց աղջիկն անոր երեսն անգամ չնայիր. աղջիկը ինձի սեր տված է։


ԹԵՐԵԶԱ

Բայց Արշակը զիս կը սիրե. այնպես չէ՞ (Առ Պապիկ):


ՊԱՊԻԿ

Այնպես է։


ԹԵՐԵԶԱ

Սխալմունք մը ըլլալու է հոս, ես չեմ հավտար։

  1. խաբելու=խաբելով
  2. [համար]