Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԹԵՐԵԶԱ

Ծաղրե՜ր է:


ԱՐՇԱԿ

Անշուշտ, կը հավատաս, որ ես քեզի հետ ամուսնանամ, օրիորդ։


ԹԵՐԵԶԱ

Լռե՛, երթանք հարցնենք Պապիկին, տեսնենք ըսածներդ սո՞ւտ են, թե՛ իրավ։


ԱՐՇԱԿ

Երթան՛ք։


ՏԵՍԻԼ Դ.

ԹԱԴԵ

Ինչ որ ալ ըլլա, զինքը տուն ես վռնտելու եմ, չեմ կրնար համբերել, որ իմ գիրկս մեծցած տղա մը այսչափ լրբությամբ վարվի հետս. աս աստիճան հանդգնություն, աս աստիճան ապերախտություն բնավ տեսնված չէ։


ՏԵՍԻԼ Ե.

ՆՈԻՅՆ, ՍՈՖԻ և ՏԻԳՐԱՆ

ՍՈՖԻ

Ա՛հ, պարոն, դուն իմ ազատարարս պիտի ըլլաս:


ՏԻԳՐԱՆ

Դուն իմ փրկիչը պիտի ըլլաս։


ՍՈՖԻ

Դուն բարի մարդ մես։


ՏԻԳՐԱՆ

Զգայուն սիրտ մը կը կրեք։


ՍՈՖԻ

Ազնիվ բնավորություն մը ունիք: