Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՐԳՐԻՏ քայլ առ քայլ կերթա երբեմն հետս դառնալով[1]

Անբան։


ԿՈՄԻԿ. ետեն երթալով

Օրիորդ...։


ՄԱՐԳՐԻՏ. կրկին

Անկիրթ։


ԿՈՄԻԿ. կրկին

Տիրուհի՛ս...։


ՄԱՐԳՐԻՏ, կրկին

Ապուշ։


ԿՈՄԻԿ. կրկին

Սիրուհի՛ս...։


ՄԱՐԳՐԻՏ, կրկին

Ապերախտ:


ԿՈՄԻԿ. կրկին

Ծառա մեմ։


ՄԱՐԳՐԻՏ

Անասո՛ւն։ (Կ՛երթա):


ՏԵՍԻԼ Թ.

ԲԻՐԱԲ, կամաց կամաց գալով. ԿՈՄԻԿ

ԿՈՄԻԿ

Թշվառություն թշվառության վրա: Ինչ ըսել է Երվանդը հոս գա ու իմ տիրուհվույս հետը խոսի, գրկվի պագտվի, և այլն, և այլն։ Ինչո՞ւ ձգեմ, որ օրիորդ Մարգրիտը զուրիշ մը սիրե, քանի որ ես ողջ եմ: Ինչ, ծառա լինելովս մարդ չե՞մ աշխարհիս վրա. միթե ծառաները զգացմունք չունի՞ն. միթե օրիորդներու վրա սեր չունին. մանավանդ ինձի պես լուսավորյալ ծառա մը, որ երկու տերանց կը ծառայէ։ Այո՛, պետք է որ ես Մարգրիտն սիրեմ, և թե որ չհաջողիմ, կերթամ զինքս կը մեռցնեմ։

  1. երթալով հետս կը դառնա կերթա երբեմն հեաս դառնալով