Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԻԳՐԱՆ

Որչափ բարի եք[1]:


ՍՈՖԻ

Ուրեմն պիտի կրնամ սիրածիս հետ միանալ։


ԹԱԴԵ

Անշուշտ իմ փափաքս ալ ան է։ Հայրդ հիմա հոս պիտի գա և այս գործը պիտի լմնցնենք և գալ [2]շաբթու իմ կինս պիտի ըլլաս:


ՍՈՖԻ

Ի՞նչ, քո՞ւ կինդ։


ՏԻԳՐԱՆ

Իր կինը՞:


ԹԱԴԵ

Հապա դուք որի՞ն կը կարծեիք։


ՍՈՖԻ

Ես քուկին կինդ, հա՛, հա՛, հա՛։


ՏԻԳՐԱՆ

Սոֆին քուկին կինդ, հա՛, հա՛, հա՛...


ԹԱԴԵ

Խնդալու ի՝նչ կա։


ՍՈՖԻ

Ես քուկին կինդ, հա՛, հա՛, հա՛։


ՏԻԳՐԱՆ

Սոֆին քուկին կինդ, հա՛, հա՛, հա՛։

  1. [և ով ըսավ քեզ թե Տիգրանին հետ պիտի նշանվիս]
  2. [Սո<ֆի>. երջանիկ ենք ուրեմն Տիգրան]