Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀՈՎՍԵՓ

Բայց այս խարդախը հոս ի՞նչ գործ ունի։


ՍՈՖԻ

Հայր, ասիկա խարդախ չէ, ասիկա իմ հոգվույս հատորն է:


ՀՈՎՍԵՓ

Կը հանդգնի՞ս իմ առջևս այսպես խոսելու, և հորդ մերժածը քեզի ամուսին ընտրելու. խարդախ մը, որ, եթե պարոն Թադեն առաջուց իմաց չտար ինձ, իմ բերնես խոսք պիտի առներ։


ԹԱԴԵ

Իմ երթալես վերջը աս եկավ, այնպես չէ՞։


ՀՈՎՍԵՓ

Այո՛։


ՍՈՖԻ

Ձենե առաջ պիտի երթար, բայց դեպքը այնպես բերավ, որ դուք իրմե առաջ գնացած եք։ Հայր իմ, ես Տիգրանին համար ըսած էի քեզ, որ զատեն քեզ պիտի ազատե։


ՀՈՎՍԵՓ

Բայց և այնպես ես զինքը չեմ ուզեր։


ՍՈՖԻ

Բայց և այնպես ես զինքը կ՝ուզեմ, և հոր մը բռնությունն ալ առ ոչինչ գրելով՝ կրնամ իրեն հետը միանալ, լավ խորհե՛, հայր եթե չես ուզեր [1]որ որդիական պարտք ես դուրս չելնեմ: Եվ ահա, կը խոստովանիմ, որ պարոն Թադեն բնավ չեմ սիրեր, և ուրիշ մալ չսիրեր, որովհետև վաթսուն տարու մեկու մը [2]կարգվելու ելնելը խնդացնելու համար աղեկ է, իսկ կարգվելու մասին ոչ։

  1. [Հայրական]
  2. [ինձի հոտ]