Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍՈՖԻ

Երթանք, հայր, հարսնիքի պատրաստություն տեսնելու և զիրենք խրատելու, որ արժեքնին գիտնան ասկե ետքը. (Կերթան):


ՏԵՍԻԼ ԺԱ.

ԹԱԴԵ, [1]ՊԱՊԻԿ, <ԱՐՇԱԿ>, <ԲԱՐԹԵՄ>

Թադե տեսարանին վրա կը պտըտի խորհելով: Պապիկն ալ կը պտըտի, Պապիկ[2] դուրս կելնե և Թադե[3] առանց տեսնելու պտըտիլը կը շարունակե, ան, ոհ, թուֆ ընելով, այս միջոցին Արշակը կուգա:


ԱՐՇԱԿ

Զիս այսպես նախատե ... այնչափ ոտանավորներ գրեմ և ինձի թեթև ըսե. ա՜հ, չեմ կրնար դիմանալ, պետք է, որ ինքզինքս թունավորեմ։


ԹԱԴԵ

Ո՜հ, տկարություն մը կուգա վրաս, և չեմ կրնար քալել, սիրտս կը բաբախե, ձեռվներս կը թմրին, ծունկերս կը դողան, աչքերս կը մթագնին, չեմ տեսներ, ակնոց ալ չունիմ, ո՜հ, (Կիյնա կը մարի):


ԱՐՇԱԿ

Ջո՜ւր, ջո՜ւր, ջո՜ւր, ինչ բարեսիրտ մարդ, ո՜վ Աստված իմ։ Ջո՜ւր, ջո՜ւր, ջո՜ւր, այսչափ վշտակից ըլլա ինձ, ջո՜ւր, ջո՜ւր։ (Բարթեմը փայտի մը վրա երկու դույլ անցուցած կը բերե):


ԲԱՐԹԵՄ

Ո՜վ պիտի խմե։ (Արշակը ջուր կը սրսկե և կը տեսնե, որ չպիտի սթափի, դուրս կելլե, այն միջոցին Պապիկ[4] ներս կը մտնե):

  1. [Արշակ]
  2. [Թադե]
  3. [Պաիկ]
  4. [Թադե]