Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱՊԻԿ[1]

Ո՜հ, այս հարվածը պակաս էր, աս ալ եկավ. Արշակ դուն արժանի էիր Սոֆիին, և քու ցնդած հայրդ ալ կուզեր, որ առնե, ոհ, վաթսուն տարիքին մեջ կարգվելու ելնելը խենդություն է, հիմարություն է[2]։


<ԹԱԴԵ>, աչքերը կը բանա

Ո՜հ, կը մարիմ. (Իբր թե կը մարի, <Արշակը> մտնելով հայրը նշան կընե որ դուրս գա):


<ՊԱՊԻԿ>

Ա՜հ, Արշակը ընավ առնելու չէր, Արշակը թեթևին մեկն է, իմաստակ է, ինքզինքը բանի մը տեղ դրած է։ Ոհ, պարոն Թադե, դուն շատ բարի ես։


ՏԵՍԻԼ ժԲ.

ՆՈԻՅՆՔ, ԹԵՐԵԶԱ

ԹԵՐԵԶԱ

Հա, Պապիկին հարցնենք, է՜հ, տղաս, ալ ասկե վերջը ևս կենանք։

  1. [Թադե]
  2. [ոհ]