Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ

Թատրոնը կը ներկայն ընդարձակ և ճոխ կարասիներու զարդարված սրահ մը, աջ և ահյակ երկերկու սենյակ, պարտեզի և փողոցի վրա պատուհաններ. միջին դուռ մը:


ՏԵՍԻԼ Ա.

ԱՆՈԻՅՇ. փողոցիս վրա պատուհանին առջև նստած թաշկինակ ի ձեռին:


ԿԻՊԱՐ. հետո ՍՈՂՈՄԵ

ԿԻՊԱՐ

Տիկի՛ն, գործելու ժամ է և ո՛չ լալու, սրբե՛ արտասուքդ և վայրկյան մինձի մտիկ ըրե՛:


ԱՆՈՒՅՇ աչերը սրբելով

Կը խոստանա՝ս ուրեմն պաշապանել զիս։


ԿԻՊԱՐ

Վատությանց ամենեն սոսկալին գործած կըլլայի, եթե վայրկյան միսկ մտաբերեի լքանել, թողուլ զքեզ, զոր տասն տարիներե հետե պաշտած եմ և որուն երկիր պիտի պագնեմ հավիտյան։ Հանդարտ եղի՛ր, ամեն վարպետություն պիտի բանեցնեմ ի դերև հանելու համար ամուսնույդ բոլոր հնարքներն և պիտի ստիպեմ զինքն հուսահատելու և նույնիսկ քեզմե ներումն խնդրելու:


ԱՆՈԻՅՇ

Դյուրավ հուսահատողներեն չէ, մանավանդ թե սովո-