Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րականեն ավելի համառ ըլլալով, բոլոր ճիգը պիտի թափե զիս վատահամբավելու համար... Ա՜հ, սիրելիդ իմ Կիպար, ինձ ամենեն ավելի ցավ պատճառողն անբարոյականության հանցանոք ամբաստանված՝ Դատաստանական Խորհրդո ներկայանալու փափուկ կետն է և...


ԿԻՊԱՐ

Անբարոյականության նշույլն անգամ չեմ նշմարեր ես. Աստված մի՛ արասցե, որբոց իրավո՞ւնքն հափշտակած ես, այլոց ժառանգությունն կորզած ես, գողություն ըրած ես, մա՞րդ սպաննած ես... բնավ երբեք, քավ լիցի... այլ պարզապես էրիկդ չես սիրեր և անոր տեղ զիս կը սիրես, այս չէ բոլոր թերությունդ, եթե երբեք կրնա թերություն համարվիը այսպիսի վարմունք մը։


ԱՆՈՒՅՇ

Այո՛, զքեզ, զքե՛զ միայն սիրած եմ...։


ԿԻՊԱՐ

Եվ ի՞նչպես կրնայիր սիրել Պաղտասար աղբարի պես՝ տղեղ, տգետ, տձև և տմարդի մարդ մ՝որու հետ ամեն բանի մեջ հակապատկեր մը կը ներկայացնես, տրամաբանության դեմ, հասարակաց կարծյաց դեմ, ճաշակի դեմ, զգացմանց դեմ, բնության դեմ սոսկալի անիրավություն մը գործած կըլլայիր, եթե ինքզինքդ Պաղտասար աղբարի համար ծնած կարծեիր... ոչ, ոչ, տիկին, այդ կապուտակ աչերն՝ որ քանի նային կը նվաղին, այլ չեն մարիր երբեք, չեն ստեղծված ի վայելս և ի պետս Պաղտասար աղբարի պես կոշտ մարդու մը։ Բնությունն ինձ սահմանած է զքեզ, իսկ դիպվածը Պաղտասար աղբարին տված է զքեզ... Պաղտասարն հափշտակիչ մէ այսօր, ավազակ մ՝է, որ հափշտակած է զքեզ, որ իմս ես... կախաղանի արժանի է Պաղտասարն, որ իր զգացմանց համապատասխանող, յուր վիճակին հարմար կին մ՝առնելու տեղ, հանդդնած է հափշտակել զքեզ, որ բարձր դասու ընկերությանց մեջ գոհարի պես փայլելու կոչված էիր...։