Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՆՈԻՅՇ

Ո՜հ... սիրտ առի քիչ մը քու խոսքերուդ վրա, սիրելիդ իմ Կիպար։


ԿԻՊԱՐ

Հանդարտեցուր ուրեմն խղճմտանքդ. դուն անմեղ ես և քու դատդ սուրբ է. քաջալերվե՛, հրահանգացս համաձայն շարժե՛ ու մի՛ վախնար. այնպիսի խաղեր պիտի խաղաք անոր, որ զղջա ըրածին վրա։


ԱՆՈԻՅՇ

Այո՛, խայտառակենք զինքն։


ԿԻՊԱՐ

Թող աշխարհիս բոլոր փաստաբաններեն խորհուրդ հարցնե, ոչինչ պիտի կրնա հաստատել, ոչինչ պիտի կրնա ապացուցանել, յուր բոլոր փաստն սա է, թե իրեն անծանոթ տունե մը ձեր դուրս ելնելն տեսած է, և այս փաստը շատ անզոր է կին մարձակելու համար... խնդիրը շատ փափուկ է:


ԱՆՈԻՅՇ

Թեև զքեզ սիրելով ինձի դեմ ապստամբող զգացմանցս միայն հպատակած եմ, թեև ես ալ գիտեմ, թե անհնար է սրտի հոսանաց դիմադրել, թեև համոզված եմ, թե անմեղ եմ այս գործին մեջ, բայց դարձյալ կուզեմ, որ ամեն մարդ կարծե, թե բնավ սիրած չեմ զքեզ և թե միշտ հավատարիմ գտնված եմ ամուսնույս։


ԿԻՊԱՐ

Անշուշտ... պիտի աշխատինք, որ իբրև զրպարտիչ դատապարտվի։


ԱՆՈԻՅՇ

Իսկ եթե չհաջողի՞նք...։