Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿԻՊԱՐ

Անպատճառ պիտի հաջողինք, բավական է, որ հրահանգացս համաձայն վարվիս։


ԱՆՈԻՅՇ

Կը խոստանամ:


ԿԻՊԱՐ

Ահավասիկ իմ հրահանգներս. նախ...


ԱՆՈՒՅՇ, ամուսնույն գալը տեսնելով պատուհանեն

Երթաս՛, ահա կուգա։


ԿԻՊԱՐ

Գնա՛, վերջր կը տեսնվինք... կամ Սոդոմեին հետ կը ղրկեմ քեզ հրահանգներս:


ՍՈՂՈՄԵ

Բաժնվեցե՛ք... վազելով կուգա... (Անույշ կը մեկնի) Քիչ մը խրատեիք ու հորդորեիք զինքն, որ շատ չի հուզվի:


ԿԻՊԱՐ

Կամաց կամաց կը վարժվի...


ՍԱՂՈՄԵ

Երեկ գիշեր տեսնելու էիր խեղճն... դիմանալու բան չէր... ժամերով լացավ... քուկին Պաղտասար աղբարդ ալ խենդ կով դարձած էր... կատղած էր... բան մալ ըլլար դռնե... փառք Աստուծո, ի՞նչ կա բարկանալու, մարդ Աստուծո, կերակո՞ւրդ պատրաստված չէր, լաթե՞րդ լվացված չէին... անկողի՞նդ շտկված չէր... տուն եկար, շենքով շնորհքով կերակուրդ կե՛ր, գնա՛ տեղդ պառկե ... չէ, չէ, առաշվնե ի վեր բծախնդիր է Պաղտասար աղբարն... պզտիկ բանի մը համար շուտ մը կրակ կը կտրի...


ԿԻՊԱՐ

Այս անգամվանը բոլորովին բծախնդրություն է...։