Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԵՍԻԼ Բ.

ԿԻՊԱՐ և ՊԱՂՏԱՍԱՐ

ՊԱՂՏԱՍԱՐ. արագաքայլ մտնելով

Ինձի Պաղտիկ կըսեն...։ (Առ Սողոմե) Դուրս գնա՛, դուռն ալ գոցե՛ և թող մի՛ տար, որ ուրիշ մարդ ներս մտնե, շուտ ըրե, շուտ, դուրս գնա, շուտ...։ Ներեցեք, պարոն Կիպար, զձեզ կանչել տալուս համար։ Երբ մարդս փորձանքի մը կը հանդիպի, բնականաբար իր ամենեն մոտ բարեկամներուն կը դիմե, անոնցմե խելք սորվելու համար։ Սարսափելի փորձանք մեկավ գլխուս. երեկ իրիկվնե ի վեր խելքս կորուսած եմ, ո՛չ ըրածս գիտեմ, ո՛չ ըսածս. ընտանեկան գաղտնիք մունիմ քեզ հաղորդելու, քեզ՝ որ միակ բարեկամս ես, քեզ՝ որո անկեդծությանը կատարերսպես վստահ եմ։


ԿԻՊԱՐ

Շնորհակալ եմ, այդ ձեր ազնվությունն է։


ՊԱՂՏԱՍԱՐ

Ես ամեն մարդու գաղտնիք չեմ բանար, թեպետև դրսեն կոշտ ու ապուշ մեկը կերևամ, բայց առաջ Աստված, թշնամիս ալ կը ճանչնամ, բարեկամս ալ, ինձի Պաղտիկ կըսեն, գործս գիտեմ ես։


ԿԻՊԱՐ

Այո՛:


ՊԱՂՏԱՍԱՐ

Վստահ եմ, որ ձեզի հաղորդելիք գաղտնիքս ձեր քովը պիտի մնա։


ԿԻՊԱՐ

Անշուշտ:


ՊԱՂՏԱՍԱՐ

Ուստի ավելորդ է աղաչել ձեզի, որ գաղտնիքս ուրիշին չզրուցեք։


ԿԻՊԱՐ

Ավելորդ է։