Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այդ անառակին անունը։ Գնա՛ տիկնոջս քով և սատանայությամբ հասկցիր սա լիրբին ո՛վ ըլլալը։


ԿԻՊԱՐ

Շատ լավ։


ՊԱՂՏԱՍԱՐ

Թեպետ և ես մարդ գրկած եմ այն գեշ ու վատահամբավ տունն, ուսկից մեր համեստափայլ տիկինն դուրս ելավ երեկ... ։


ԿԻՊԱՐ

Ի՞նչ կ՝ըսեք...:


ՊԱՂՏԱՍԱՐ

Ինձի Պաղտիկ կըսեն, ըսի քեզի... մարդ ղրկեցի այն տունն, ստուգելու համար, թե տիկին Անույշին հետ երեկ ո՞վ կար հոն։


ԿԻՊԱՐ, մեկուսի

Խնդիրք բավական հառաչ գացած է, եթե իմ անունս տան՝ գործն ուրիշ կերպարանք պիտի առնու։


ՊԱՂՏԱՍԱՐ

Ի՞նչ կը խորհիս։


ԿԻՊԱՐ

Ոչինչ։ (Մեկուսի) Եթե անունս տվին...


ՊԱՂՏԱՍԱՐ

Շուտ գնա՛ ուրեմն անդիի սենյակն ու ջանա՛ հասկնալու այդ անառակին անունն ու մականունը։ Բայց մի՛ ըսեր տիկնոջ, թե ուրիշ միջոցներ ձեռք առած եմ յուր սիրականն ճանչնալու համար։ Աճապարե՛, գնա՛, սորվե՛, եկուր... սա երկու լիրբն ալ դատարաններ քաշեմ այսօր, որ հասկնան, թե ինձի պես մարդու մը պատիվն արատավորելը դյուրին չէ:


ԿԻՊԱՐ

Ի տեսություն։ (Մեկուսի) Նախ և առաջ փութանք մեր գործը կարգադրելու։ (Կր մեկնի):