Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ՊԱՂՏԱՍԱՐ

Մոռցա...։


ՕԳՍԵՆ

Ի՞նչը մոռցար:


ՊԱՂՏԱՍԱՐ

Պատվիրել...:


ՕԳՍԵՆ

Ի՞նչ ըսել է պատվիրել:


ՊԱՂՏԱՍԱՐ

Որ թող տա։


ՕԳՍԵՆ

Ի՞նչ կը նշանակե որ թող տա. ի՞նչ հարաբերություն ունի որ թող տա իմ հարցմանս հետ... որ թող տա եղեր...


ՊԱՂՏԱՍԱՐ

Ձեզի ներս մտնել:


ՕԳՍԵՆ

Ոչինչ խոսքեր. անպիտան արդարացումներ... խնդիրը ծանր է, փաստաբան մը, իրավագետ մը, արդարության գործակատար մը բռնաբարված է, նախատված է, անարգված է, պատվո գոհացում, փոխարինություն կը պահանջեմ։ Գիտե՞ք որ օրենքը քսան ոսկվո տուգանաց կը դատապարտե այսպիսի հանցանաց հեղինակները, և հետևաբար քսան ոսկի դուք պիտի վճարեք և քսան ոսկի ձեր աղախինը...։


ՍՈՂՈՄԵ

Ոտքդ պագնեմ, ես...։


ՕԳՍԵՆ

Ո՛չ:


ՊԱՂՏԱՍԱՐ

Մեծապատի՛վ տեր. կաղաչեմ, ներեցե՛ք, խելքս գլուխս չէ...:


ՕԳՍԵՆ

Ո՛չ: