Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մարգրիտը, այսինքն իմ տիրոջս աղջիկը, հետևապես իմ տիրուհիս, և վերջապես Երվանդին[1] սիրուհին. կը սիրեմ զինքը, բայց կը ցավիմ, որ չպիտի կրնամ նպատակիս հասնիր


ԲԻՐԱԲ

Օրիորդ Մարգրիտը, տիրոջդ աղջիկը, տիրուհիդ, Երվանդին[2] սիրուհին, բան մալ չհասկցա. ասոնց չորսւ մեկե՞ն սիրել կուզես։


ԿՈՄԻԿ

Ո՛չ, ո՛չ, քեզի ալ խոսք հասկցնելու համար երկու շաբաթ առաջ պատրաստվելու է. Օրիորդ Մարգրիտը կը սիրեմ։


ԲԻՐԱԲ

Անիկա ալ զքեզ կը սիրե՞:


ԿՈՄԻԿ

Ոչ թե միայն չսիրեր, այլ նաև կ՝ատե զիս։


ԲԻՐԱԲ

Ուրեմն ինչ ատեն որ նա քեզի չսիրեր, ի՞նչպես...


ԿՈՄԻԿ

Հազարումեկ հարցումներ. կընես. զղջացա քեզի խոսք մը ըսելուս, եթե անիկա ալ իս սիրելու ըլլար, գործը կը լըմըննար կերթար։ Բայց ես միշտ կը պաշտեմ Մարգրիտը, ինչ ընեմ, կը սիրեմ զինքը։


ԲԻՐԱԲ

Բռնությամբ չես կրնար սիրելի ըլլալ Մարգրիտի, նայե որ [3]ուրիշ կերպով իր սիրտն գրավես. ես երթամ ժամե մը կգամ։ (Կ’երթա):


ԿՈՄԻԿ, սենեկին դռան կրթնած կը կենա:

  1. Երվանդա = Երվանդին
  2. Երվանդա = Երվանդին
  3. [Հաղեկ ճ<ամրով>]