Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ՍՈՂՈՄԵ

Ես սխալ հասկցեր եմ։


ՊԱՂՏԱՍԱՐ

Ես ձեզի համար չըսի որ ներս չառնե։


ՍՈՂՈՄԵ

Օտարական մը կարծեցի զձեզ:


ՊԱՂՏԱՍԱՐ

Ձեզի դեմ ինչո՞ւ պիտի գոցենք մեր դռները:


ՍՈՂՈՄԵ

Ամեն օր հրամմե՛, եկուր։


ՊԱՂՏԱՍԱՐ

Վսեմափայլ տեր, գթա՛ ինձի, տունս կործանած է...:


ՍՈՂՍՄԵ

Մի՛ սրդողիք... երթամ անուշ մը բերեմ ձեզի:


ՊԱՂՏԱՍԱՐ

Խահվե բեր, օղի բեր, գինի բեր, քոնյաք բեր:


ՕԳՍԵՆ

Բան մալ չեմ ուզեր. այս դեպքր խրատ մըլլա ձեզ ուրիշ անգամներ զգուշանալու համար ասանկ անվայել ընթաղքներե. եթե իմ տեղս ուրիշ փաստաբան մըլլար՝ անմիջապես դատ կը բանար ձեզի դեմ, սակայն ես կը ներեմ, որովհետև խնդրույն մեջ թյուրիմացություն կը տեսնեմ։ (Առ Սուլոմե) Դուրս գնա։


ՊԱՂՏԱՍԱՐ

Դուրս գնա՛... հոս եկո՛ւր... ահա կը պատվիրեմ քեզ, տանս դռները միշտ բաց պիտի մնան պարոն Օգսենի համար, որ ազատ է տունս գալու առտու կամ իրիկուն, ցորեկ կամ գիշեր: