Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ՍՈՂՈՄԵ

Պատվիրելու հարկ չկա:


ՊԱՂՏԱՍԱՐ, մեկուսի

Այս փորձանքն անցուցինք:


ՍՈՂՈՍԵ, մեկուսի

Գետնին տակը անցնիք երկուքնիդ ալ։


ՏԵՍԻԼ Դ.

ՊԱՂՏԱՍԱՐ և ՕԳՍԵՆ

ՕԳՍԵՆ

Դառնանք մեր խնդրույն։ Ինչպես եղավ, որ դուք այս կնոջ հետ կարգվեցաք: Այս մասին տեղեկոլթյուններ կուզեմ առնել, որպեսզի խնդրույն հիմը լավ ըմբռնեմ։


ՊԱՂՏԱՍԱՐ

Եղավ որ գիշեր մը թատրոն գնացի բարեկամի մը հետ... ոտքս կոտրեր ու բարով խերով չերթայի... առաջին արարվածին քովի օթյակիս դռները բացվեցան և օրիորդ մու պարոն մը մտան հոն... բարով խերով չմտնեին... օրիորդը տեսնելուս պես հրապուրվեցա և կամաց կամաց հափշտակվեցա անոր դեղեն, շարժվածքեն, ձևերեն, խոսելու և մանավանդ խնդալու եղանակեն, ուստի բարեկամիս հարցուցի, թե կը ճանչնար այդ աղջիկն... բարով խերով չհարցնեի... բարեկամս պատասխաներ, թե կը ճանչնար զինքն, թե որբ մէր, թե հեզ, բարեբարս, խոնարհ, խոհեմ, կրթված, դաստիարակված աղջիկ մէր, թե զայն կնության առնողն մեծ բարիք մը պիտի գործեր, թե աղքատութենե պիտի փրկեր զայն։ Զանի մօր ետքն ազգականներուս և քանի մը բարեկամներուս դիմեցի... բարով խերով չդիմեի... և անոնց կարծիքն իմանալ ուզեցի: Ամենքն ալ պատասխանեցին, թե անգյուտ գանձ մը գտեր էի և թե առանց Ժամանակ կորսնցնելու աշխատեի վա-