Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յելել այդ գանձը. Այս տեղեկությանց վրա անմիջապես խոսկապ տվի, շաբաթ մետքը նշան տվությունն կատարեցի և երեք, օրեն հետո հարսնիքը:


ՕԳՍԵՆ

Ասանկ լավագույն հանձնարարություններ ունեցող կին՛ մի՞նչպես անբարոյականության մեջ կը գլորի ուրեմն:


ՊԱՂՏԱՍԱՐ

Ի՞նչ փույթ ինձ, թե ինչպես գլորած է. ես կ ուզեմ միայն որ իմ տանս պատիվն պահեմ, տուն ես վռնտեմ այդ լիրբը կինն՝ զոր իբրև կողակից չեմ ընդունիր բնավ և կը պնդեմ նաև, որ իր արժանի պատիժն կրե:


ՕԳՍԵՆ

Կը խնդրեմ, մի՛ հուզվիք այնքան, խնդիրր փափուկ է պաղ արյամբ խորհինք և տեսնենք, թե ի՞նչպես են օրինաց տրամադրություններն այո մասին:


ՊԱՂՏԱՍԱՐ

Ազգային հիվանդանոց ղրկել, շղթայով կապել, անոթի պահել, ամեն գիշեր ծեծել, ոսկրները ջարդուբուրդ ընել և աշխարհես վերցնել ասանկ լիրբ և անպատիվ կիները:


ՕԳՍԵՆ

Չափավորեցեք ձեր լեզուն: Առանց օրինաց վճիռն ստանալու իրավունք չունիք այդ կնոջ լիրբ և անպատիվ ըսելու, ձեր տիկինն դեռ պարկեշտ ու պատվավոր կին մէ աշխարհի և օրինաց առջև։


ՊԱՂՏԱՍԱՐ

Պարկե՞շտ... պատվավո՞ր... կին մոր վատահամբավ տունե մը դուրս ելած է...


ՕԳՍԵՆ

Այդ անպատիվ դուռն կոտրելով ու խորտակելո՞վ ներս մտած է, թե դուռը բաց գտնելով ներս մտած է։