Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱՂՏԱՍԱՐ

Ինչո՞ւս պետք, բավական է, որ մտած է հոն։


ՕԳՍԵՆ

Ինձի պետք է այս պարագան, կաղաչեմ որ ըսեք:


ՊԱՂՏԱՍԱՐ

Տեր ողորմյա, ի՞նչ գիտնամ ես... բայց դուռը կոտրելու և խորտակելու հարկ չկա։


ՕԳՍԵՆ

Ապա ուրեմն բաց գտած է դուռն ու ներս մտած է, ահա նրբացուցիչ դեպք հանցանաց մը... տեսա՞ք...:


ՊԱՂՏԱՍԱՐ

Ի՞նչ կա... ո՞վ է, նրբացուցիչ դեպք հանցանաց մը...:


ՕԳՍԵՆ

Այսինքն դեպք մ որ հանցանքը կը նրբացնե, կը լարակցնե...։


ՊԱՂՏԱՍԱՐ

Վերջը ի՞նչ կընեն այդ բարակ հանցանքը...։


ՕԳՍԵՆ

Բարակ հանցանքին պատիժն ալ բարակ կըլլա։


ՊԱՂՏԱՍԱՐ

Չեմ հասկնար բարակ հանցանքեն, հաստ հանցանքեն։


ՕԳՍԵՆ

Փաստաբանական լեզվով նրբացուցիչ դեպք հանցանաց կըսվի:


ՊԱՂՏԱՍԱՐ

Խելքս չբռնեց:


ՕԳՍԵՆ

Գաղղիերեն՝ սիրրոնսդանս ադենյուանդ։