Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՕԳՍԵՆ

Թե որ տիկինն դուռը կոտրելով ներս մտած ըլլար՝ պատիժն ավելի ծանր կըլլար:


ՊԱՂՏԱՍԱՐ

Կիմանամ: Բայց վերջապես մտած է այդ անիծյալ տունը մեկը սիրելու համար։


ՕԳՍԵՆ

Մասնավորապես սիրելու դիտմա՞մբ մտած է հոն՝ թե դիպվածով սիրած է։


ՊԱՂՏԱՍԱՐ

Ասոնք իմ տանս պատվույն հետ վերաբերություն չունին։


ՕԳՍԵՆ

Սիրականն պատանի է, թե չափահաս:


ՊԱՂՏԱՍԱՐ

Գրողը տանի, ո՞վ գիտե։


ՕԳՍԵՆ

Գեղեցիկ է, թե տգեղ։


ՊԱՂՏԱՍԱՐ

Կը խնդրեմ վերջացուր այս հարցումները։


ՕԳՍԵՆ

Բարի՞ նպատակով սիրած է, թե չար։


ՊԱՂՏԱՍԱՐ

Ի՞նչպես կրնա կին մը բարի նպատակով խաբել, մատնել յուր Էրիկն։ Ի՞նչ խայտառակություն է աս... ես հերը կանիծեմ այդ նրբացուցիչ դեպք հանցանացին ալ, հնարողին ալ... իմ կինս, իմ ընկերս, իմ կողակիցս, իմ լծակիցս ինձմե զատ ուրիշ անձ մը սիրած է, եղեռն, ոճիր գործած է, կախվելու արժանի է...։