Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բեր. անկարներ, աղքատներ ու տնանկներ պատսպարելու գովելի և ազգօգուտ ձեռնարկի մը, կինդ կըսեմ, լրագրաց մեջ կանցնի, գովեստներ, դափնյա պսակներ կընդունի, որովհետև մասնավորին շահն ընդհանուրի շահուն զոհելու դյուցազնությունն ունեցած է, և այս պարագային մեջ...


ՊԱՂՏԱՍԱՐ

Ե՞ս եմ ուրեմն հանցավորն։


ՕԳՍԵՆ

Իսկ ընդհակառակն՝ եթե սիրեր տգեղ կամ ծեր հակակիր անձ մը՝ բնականաբար կը ծանրացներ հանցանքը. թողունք օրենքն, հասարակաց կարծիքն կը դատապարտեր զինքն, ըսելով. «Գոնե սիրածն գեղեցիկ երիտասարդ կամ համակիր մե՞կն ըլլար»։


ՊԱՂՏԱՍԱՐ

Վաղը կրնա՞նք Փրկիչ դնել։


ՕԳՍԵՆ

Անկարելի է: Իսկ եթե դուք ձեր կնոջն անհավատարիմ գտնվելով, կամ նախանձելով, կամ հետն խստությամբ վարվելով պատճառ տված եք իրեն սիրական մունենալու, այն պարագային մեջ մեծ պատասխանատվություն կը հրավիրեք ձեր վրա։


ՊԱՂՏԱՍԱՐ

Խենթի պես կը սիրեի զինքն. ուրիշ կնկան երեսն անգամ նայած չունիմ։


ՕԳՍԵՆ

Վստահ եղեք ուրեմն։ Ժամանակս սուղ է, հարկ է որ երթամ։ Պիտի աշխատիմ իրավաբանական և փաստաբանական բոլոր կարողությամբս ոյդ դատին մեջ զձեզ անմեղ հանդիսացնելու և ձեր կինն հանցավոր շինելու։