Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԵՍԻԼ Զ.

ՊԱՂՏԱՍԱՐ և ԱՆՈԻՅՇ

ԱՆՈԻՅՇ

Ալ չեմ կրնար հանդուրժել անարգանացդ... ։


ՊԱՂՏԱՍԱՐ

Տակավին երես ունի՞ս դիմացս ելնելու։


ԱՆՈԻՅՇ

Եվ կուզեմ որ հիմա անմիջապես բաժնվինք։


ՊԱՂՏԱՍԱՐ

Եթե քիչ մը խիպ ու ամոթ ունենայիր՝ պիտի երթայիր սենյակիդ մեջ մազերդ փեթտելու և...


ԱՆՈԻՅՇ

Ինչո՞ւ. մազերս փեթտեմ եղեր... մանավանդ թե մազերուս անուշահոտ յուղեր պիտի քսեմ ապերախտ մարդու մը ձեռքեն փրկվելուս համար: Ափսո՜ս, բյուր ափսոս քեզի բարձր դասու ընկերությանց մեջ մտցնելուս համար, կարգված ժամանակդ շենքով շնորհքով բարև մը տալ չեիր գիտեր, ավաղ այն ջանից, զոր դրի վրադ գլուխդ շտկելու, մարդու պես հագվեցնելու համար, ավա՜ղ այն հոգերուն, զոր բարձի քեզի պարել սորվեցնելու համար, կարգված տարիդ շիտկե շիտակ քալել անգամ չէիր գիտեր, ափսոս, ափսոս իմ զոհողությանցս, հետս կարգվելեգ ի վեր Է, որ քիչ մը մարդ ճանչը-