Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԵՍԻԼ ժ.

ԵՐՎԱՆԴ, ՄԱՐԳՐԻՏ թև թևի տված. ԿՈՄԻԿ

ՄԱՐԳՐԻՏ

Ի վերջո դարձյալ մեկզմեկ տեսնալու բարեբախտությունն ունեցանք։


ԵՐՎԱՆԴ

Այո, բայց ծառան, այն ապուշը որչափ անկիրթ է, ձեր առջևը այնքան նախատեց զիս, որ եթե քիչ մալ խոսեր, ոտվըներուս տակ պիտի ճզմեի զինքը։


ՄԱՐԳՐԻՏ

Այո, շատ անկիրթ է, և զարմանալին ալ հոս է, որ իր վիճակին չնայիր և իս սիրել կուզե։


ԵՐՎԱՆԴ, բարձրաձայն կը խնդա

Հա՛... հա՛... հա՛...


ԿՈՄԻԿ

Ի՞նչ է այն, դարձյալ երկուքնիղ մեկտեղ։


ԵՐՎԱՆԴ

Այո , պարոն։


ԿՈՄԻԿ

[1]Տիրուհիս, չվախնաք, լավ մը ծեծեմ զինքը։


ԵՐՎԱՆԴ

Ի'նչ...


ՄԱՐԳՐԻՏ

Կորիր գնա՛։


ԿՈՄԻԿ

Կորովի՞մ։ (Նըրսեն Կոմիկը կը կանչեն):

  1. [Իմ]