Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցար. առաջ լայն վարտիքովդ ու երկար վերարկուովդ խոհարար կը նմանեիր, այնպես որ ամենքը Պաղտասար աղբար կը կանչեին քեզի, և այսօր, որ քիչ մը մարդու կարգ անցար, ես անառակ եղա, անպատիվ եղա, այնպես չէ՞...


ՊԱՂՏԱՍԱՐ

Մեր գեղը քիչ մը ապերախտ է...


ԱՆՈԻՅՇ

Ինձի պես կնիկ մը քեզի համար շատ էր ու ծանր, գիտեի որ չպիտի կրնայիր տանել զիս, որովհետև դարուս լուսավորության ոգին ըմբռնած չէիր, որովհետև կինն իբրե. ստրուկ կը նկատեիր, այս ամենը գիտեի, բայց կը համբերեի, անիծելով միայն այն օրն, ուր խոսք տվի քեզի հետ ամուսնանալու:


ՊԱՂՏԱՍԱՐ

Բարով խերով չտայիր...։


ԱՆՈԻՅՇ

Դրացիներս կը ջանային համոզել զիս, որ չկարգվիմ հետդ. այն փատի կտորին հետ ինչպես պիտի ապրիս, կըսեին, իսկ ես կը պատասխանեի իրենց, թե նշանածս աղեկ մարդ էր։


ՊԱՂՏԱՍԱՐ

Բարով խերով չըլլայի...։


ԱՆՈԻՅՇ

Ամուսնանալես վերջը քանինե՜ր ըսին ինձ, թե այդ ավանակին հետ ի՞նչպես ժամանակ կանցունես. և ես պաշտպանեցի այն ատեն քեզի, պատասխանելով անոնց, թե ամուսինս խելացի մարդ է:


ՊԱՂՏԱՍԱՐ

Այդ քանիներն - են ավանակները... և դուն չես խպնիր ասանկ խայտառակ խոսքեր ընելու...։