Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿԻՊԱՐ

Ամուսնության մեջ ասանկ պարագաներ կրնան պատահիլ խոհեմությունը կը պահանջե որ...:


ՊԱՂՏԱՍԱՐ

Հանցավորը պատժվի։


ԱՆՈԻՅՇ

Այո, ես ալ կը պահանջեմ, որ հանցավորն պատժվի և հասկնա թե կինն ստրուկ չէ։ Ենթադրենք վայրկյան մը թե սիրական մունիմ իրոք և դնենք թե սիրական մունենալս հայտնվեցավ, ի՞նչ ընթացք բռնելու պարտավոր էր... ամեն բան տակնուվրա՞ ընել, փաստաբաններո՞ւ դիմել, պոռա՞ր կանչել...։


ՊԱՂՏԱՍԱՐ

Այո, այո՛։


ԿԻՊԱՐ

Պարտավոր էիր նախ կինդ կանչեր..։


ԱՆՈԻՅՇ

Պադարյամը խոսիլ...


ԿԻՊԱՐ

Գործն իրմե ստուգեր..


ԱՆՈԻՅՇ

Առանց բարկանալու...


ԿԻՊԱՐ

Եվ եթե իրոք սիրական մ՞ունի...


ԱՆՈԻՅՇ

Ներել ու խրատել...


ԿԻՊԱՐ

Որ ուրիշ անգամ...