Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՆՈԻՅՇ

Ասանկ պակասութեան մեջ չգտնվի...


ԿԻՊԱՐ

Եվ եթե երկրորդ անգամ գտնվի...


ԱՆՈԻՅՇ

Երկրորդ անգամ ներել...


ԿԻՊԱՐ

Խրատել, հորդորել...


ԱՆՈԻՅՇ

Եվ ըսել թե աղեկ բան չէ...


ԿԻՊԱՐ

Սիրական մունենալը...


ԱՆՈԻՅՇ

Ուրիշ սիրականներ ալ ունենալու կառաջնորդե


ԿԻՊԱՐ

Եվ թե շատ սիրականներ ունենալն...


ԱՆՈԻՅՇ

Հաճո չթվիր ամուսիններուն...


ԿԻՊԱՐ

Վերջապես շարունակ բարոյախոսելով...


ԱՆՈԻՅՇ

Հորդորելով...


ԿԻՊԱՐ

Համոզելով...


ԱՆՈԻՅՇ

Խրատելով...