Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՆՈԻՅՇ

Կոծել..


ԿԻՊԱՐ

Ո՞ր մեկն ըսեմ...


ԱՆՈԻՅՇ

Ո՞ր մեկն համրեմ...


ԿԻՊԱՐ

Կսկիծ ու ցավ զգալ...


ԱՆՈԻՅՇ

Վիշտերով բեռնավորվիլ...


ԿԻՊԱՐ

Խորհիլ, մտմտալ...


ԱՆՈԻՅՇ

Մտատանջությամբ ժամանակ անցունել...


ԿԻՊԱՐ

ԱխորԺակե զրկվիլ...


ԱՆՈԻՅՇ

Չկրնալ քնանալ...


ԿԻՊԱՐ

Հաղալ...


ԱՆՈԻՅՇ

Տքալ...


ԿԻՊԱՐ

Եվ վերջապես...


ԱՆՈԻՅՇ

Մեռնիլ...


ԿԻՊԱՐ

Այս չէ՞ ըլլալիք...


ԱՆՈԻՅՇ

Պարապ տեղ բերանս կը հոգնեցնեմ... այս մարդը չի համոզվիր։