Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱՂՏԱՍԱՐ

Ես ներող էրիկներեն չեմ։


ԿԻՊԱՐ, Պաղտասարին ականջն ի վար

Բերնեն բան մը չկրցի առնել։


ԱՆՈԻՅՇ

Կաղաչեմ, մի՛ ստիպեր զինքն որ հաշտվի, վասնզի ես ուխտած եմ բնավ չսիրել զինքն։


ՊԱՂՏԱՍԱՐ, ցած առ Կիպար

Միշտ աշխատե սա սիրականին անունն սորվելու։ (Բարձր) Հաշտութսունն անկարելի է. պարապ խոսքեր մտիկ ընելու ժամանակ չունիմ. երթամ փաստաբանս գտնելու և խնդիրը Դատաստանական Խորհրդո ատյանը հանելու։ (Կը մեկնի):


ՏԵՍԻԼ Ը.

ԿԻՊԱՐ և ԱՆՈԻՅՇ

ԿԻՊԱՐ

Հաստատապես որոշած է գլխուն մեջ դրածր կատարել, ապուշը կը կարծե թե Դատաստանական Խորհրդո դիմելով ուզածը ընել պիտի տա. վերջը պիտի զղջա, բայց ի՞նչ օգուտ, զմեզ պիտի հոգնեցնե քիչ մը։ Վնաս չունի, բավական է, որ մենք համաձայնությամբ գործենք և իրարմե չի բաժնվինք: Տարակույս չկա, որ բարևը պիտի կտրե ինձմե երբ սորվի թե նույն օրն մեկտեղ էինք Պայծառին տունը, թող կտրե, առիթ մալ տված պիտի լինի ինձ քեզի հետ ավելի սերտ կապով կապվելու։


ԱՆՈԻՅՇ

Փաստաբանն չե՞նք կրնար մեր կողմը շահիլ...


ԿԻՊԱՐ

Փաստաբաններու մեծ մասն արդարությունն և իրավունքը հոն կը գտնե, ուր շատ ոսկի կը տեսնե, սակայն չեմ կար-