Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հետևաբար իրմե շատ ավելի ծանր պատժո պիտի դատապարտվիք։


ԿԻՊԱՐ. խնդալով

Կը խնդրեմ, գթացեք քիչ մը, տեր փաստաբան...


ՕԳՍԵՆ

Կը ծաղրե՞ս... դու միայն պիտի պատմվիս և պիտի աշխատիմ, որ տիկինն բնավ հանցանք չունենա. այնպիսի դարձվածք մը պիտի տամ դատավարությանս, որ բոլոր հանցանքը քու վրա ծանրանա և տասը տարի բանտարկության դատապարտվիս։


ԿԻՊԱՐ

Մեղք եմ, (Խնդալով) չորս տարվան դատապարտել տվեք...


ՕԳՍԵՆ

Դուրս հրամմե՛ և մինակ թող զիս պաշտպանյայիս կնոջը հետ։


ԿԻՊԱՐ

Ո՛չ:


ՕԳՍԵՆ

Պաշտպանյայիս կինն իմ կինս ըսել է, դուրս ելի՛ր։


ԿԻՊԱՐ

Իմ հոգիս է այն... կը նախանձիմ։


ՕԳՍԵՆ

Ձեր խոստովանության հարկ չկա, արդեն ապացուցված և հաստատված է այն. դուրս ելի՛ր և մի՛ ստիպեր զիս խիստ միջոցներու դիմել։


ԿԻՊԱՐ

Ո՛չ:


ԱՆՈՒՅՇ

Կը խնդրեմ, մի՛ կռվիք ինձի համար։