Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՕԳՍԵՆ, հրելով Պաղտասարը

Խնդիրը քեզմե ելած է, դուն մի՛ խառնվիր մեր գործին։ (Առ Կիպար) Դուրս պիտի ելնեք, եթե ոչ...


ՊԱՂՏԱՍԱՐ, առ Կիպար

Քիչ մը դուրս ելիր, նայինք, ի՞նչ պիտի ընե...:


ԿԻՊԱՐ, հրելով Պաղտասարը

Դուրս պիտի չելնեմ բնավ և կը հրամայեմ, որ դուն ելնես դուրս...։


ՕԳՍԵՆ

Հիմա իմաց կուտամ առ որ անկ է։


ԿԻՊԱՐ

Երթաս բարով։

Պաղտասար մեյ մը Կիպարին և մեյ մը Օգսենին կերթա և խոսիլ կուզե մեջերնին համաձայնություն գոյացնելու համար, և երկուքեն ալ հրվելով կը մերժվի սույն տեսիլին մինչև վերջը:


ՕԳՍԵՆ

Ի պարտ ու պատշաճ տնօրենություն։


ԿԻՊԱՐ

Կռնակդ տեսնեմ։


ՕԳՍԵՆ

Հետևաբար և բնականաբար, հետևանքն չկրնար նպաստավոր ըլլալ քեզի համար։


ԿԻՊԱՐ

Բարեկամիս կինն առանձին ձգելու եմ եղեր մեր մեծապատիվ փաստաբանին հետ։