Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՕԳՍԵՆ

Իմ նպատակս բարի է... (Առ Պաղտասար, որ ուժով կը քաշեր թևեն): Գնա՛ սրկե, Աստվածդ սիրես, դուն ի՞նչ քիթդ կը խոթես այս խնդրույն մեջ. թո՛ղ տուր որ խոսիմ:


ԿԻՊԱՐ

Թող տուր որ փաստաբանե, փաստաբանական պարտքը կը պահանջե եղեր, որ առանձին տեսակցություն մունենա եղեր պաշտպանյալին կնոջ հետ, (Առ Պաղտասար, որ ձեռքով Կիպարին բերանը գոցել կուզեր) Դու ի՞նչ կը խառնվիս մեր գործին, քեզի ի՞նչ, մենք կը կռվինք, կը հաշտվինք... քեզի քան մըսող կա՞. գնա՛ հանգիստդ նայե՛:


ՊԱՂՏԱՍԱՐ

Թող չեն տար որ խոսիմ... հիմա պիտի ճաթիմ...


ՕԳՍԵՆ, առ Պաղտասար

Դատդ ինձի չհանձնեցի՛ր...։


ՊԱՂՏԱՍԱՐ

Այո՛:


ՕԳՍԵՆ

Կի՞նդ:


ՊԱՂՏԱՍԱՐ

Այո՛։


ՕԳՍԵՆ

Բանդ գնա՛ ուրեմն և մի՛ խառնվիր փոխանորդիդ գործերուն։


ՊԱՂՏԱՍԱՐ

Բայց... (Անույշ և Կիպաքր կը մեկնին):


ՕԳՍԵՆ

Շատ լավ, բայց գիտցիր, որ չարաչար պիտի պատժվիս, պարոն Կիպար. (Դռնեե պոռալով) տասներկու տարի բանտարկություն պիտի քաշես և հետո... հետո... ան ալ վերջը կը խորհինք: