Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ՏԵՍԻԼ ԺԱ.

ՊԱՂՏԱՍԱՐ և ՕԳՍԵՆ

ՊԱՂՏԱՍԱՐ

Վազելով, հևալով եկա լսելու համար կարևոր Հայտնություններն, զոր ունիք եղեր ինձի ընելու, կռիվեն գլուխ չվերուցիք որ...:


ՕԳՍԵՆ

Անպիտան քեզի, կեցիր դուն, կը սորվեցնեմ քեզի փաստաբանի մը հետ վարվելու եղանակը:


ՊԱՂՏԱՍԱՐ

Սա կարևոր հայտնություններն...:


ՕԳՍԵՆ

Անզգամ քեզի, ինձի հետ առանձին չե՞ս ձգեր Անույշը... մի՛ ձգեր, վերջը կը տեսնես։


ՊԱՂՏԱՍԱՐ

Պիտի ըսե՞ք սա կարևոր հայտնություններն...


ՕԳՍԵՆ, դեպի դուռը դառնալով

Լի՛րբ, ես պատվավոր մարդ եմ, քեզի հետ խոսելու իսկ չէի զիջաներ... (Մեկեն ի մեկ դուռը վազելով և պոռալով) Սրիկա՛, ո՞վ կարծեցիր դուն ինձի, որ թող չտվիր քիչ մը տեսակցիլ տիկին Անույշի հետ, քեզի պես անպատի՞վ կարծեցիր, քեզի պես, որ մտերիմ բարեկամիդ կնոջը հետ գաղտնի հարաբերություններ կը հաստատես, խեղճ կինը կը գայթակղեցնես, կը մոլորեցնես, հետը ուրիշին տունը կերթաս և ժամերով կը խմես, կերգես կը պարես. ինքզի՞նքդ գիտցար զիս, լի՛րբ թշվառական, վա՛տ։


ՊԱՂՏԱՍԱՐ

Բարկությունը չանցավ որ սա կարևոր հայտնություններն իմանայինք։