Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՕԳՍԵՆ

Օձի պես կը սողոսկիք ամեն տուներու մեջ և որ տնեն որ ելնեք, այն տան պատիվն ու խաղաղությունն ալ ձեզի հետ մեկտեղ կելնեն, խաբեբաներ, դավաճաններ...։


ՊԱՂՏԱՍԱՐ

Կաղաչեմ, հերիք է ալ... սա կարևոր հայտնություններն...։


ՕԳՍԵՆ

Եթե իշխանություն ունենայի՝ շղթաներու տակ կոչնչացնեի ձեզի պես երիտասարդները։ Ի՞նչ պատիվ կրնա ունենալ քեզի պես արարած մոր տասը տարիե ի վեր մտերիմ բարեկամիդ՝ Պաղտասարին կինը կը սիրես, տասը տարիե ի վեր։


ՊԱՂՏԱՍԱՐ

Պաղտասարի՞ն... ի՞նչ կը լսեմ... տասը տարիե ի վե՜ր...


ՕԳՍԵՆ

Ապուշին մեկը գտեր ես և ուզածիդ պես խաղացեր ես, նենգավոր։


ՊԱՂՏԱՍԱՐ

Ուրիշ Պաղտասար է... մեկեն ի մեկ կարծեցի թե ես եմ ու...։


ՕԳՍԵՆ

Եթե ես ըլլայի Պաղտասար աղբարին տեղ, զքեզ բզիկ բգիկ կընեի...


ՊԱՂՏԱՍԱՐ

Պաղտասար աղբար ըսավ... չեմ հասկնար...


ՕԳՍԵՆ

Ինքնիրմե անցած ու ցնդած մարդ մը խաբելը դժվար չէ եկո՛ւր զիս խաբե. թշվառական, չվառական։