Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱՂՏԱՍԱՐ

Սա Պաղտասար աղբարն ո՞վ է արդյոք... ի՞նչ ավանակ մարդ է եղեր...։


ՕԳՍԵՆ

Ով սակայն օրինաց ամենեն խիստ տրամադրությանց համաձայն դատապարտել պիտի տամ զքեզ իբրև ոճրագործ և պիտի ջանամ փրկեք տիկին Անույշը...


ՊԱՂՏԱՍԱՐ. պոռալով

Հերիք, պարոն փաստաբան, հերիք, մոտ եկուր, որ զիրար հասկնանք... սա կարևոր հայտնություններն զրուցե ինձ:


ՕԳՍԵՆ

Հայտնություններ մնա՞ց ընելու... ամեն բան հայտնվեցավ արդեն, կնկանդ սիրականը Կիպարն է...


ՊԱՂՏԱՍԱՐ

Կիպա՞ր ըսիր:


ՕԳՍԵՆ

Կիպար։ Սակայն հանդարտե՛, անոր քթեն բերնեն պիտի հանեմ բոլոր ըրածները։ Արդեն շատոնց ի վեր քենով էի հետը և բնավ չէի ախորժեր բռնած ընթացքեն. առիթը ներկայացավ որ փաստարանության բոլոր թույները թափեմ վրեժս լուծելու համար իրմե։ Օ՛ն ուրեմն, գործի սկսինք։ Նախ և առաջ իմ ապառնի աշխատությանցս փոխարեն հատուցանելի վարձուց քանակությունն որոշենք։ Մենք փաստաբաններս սովորություն ունինք երեք վճարումով ընդունիլ մեր վարձքը, առաջին վճարումը կը կատարվի գործին սկիզբը, երկրորդը տեղի կ՝ունենա գործին միջոցը, երրորդը՝ գործին կատարածը...


ՊԱՂՏԱՍԱՐ

Կիպա՞րն է ըսիք:


ՕԳՍԵՆ

Հետևաբար պարտավոր եք նախ հիսուն ոսկի վճարել, հետո միջոցին հիսուն ոսկին, և ետքը կատարածին հիսուն