Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐՎԱՆԴ

Երթամ։ (Կերթամ):


ՄԱՐԳՐԻՏ

Գնա՛։


ՆԵՐՍԵՆ

Կոմիկ։


ԿՈՄԻԿ, դուռը կը բանա

Տե՛ր, ավասիկ եմ (Կ’երթա):


ՏԵՍԻԼ ԺԱ.

ԱՆՏՈՆ, ՄԱՐԳՐԻՏ

ԱՆՏՈՆ

Դո՞ւ ես, Մարգրիտ, ի՞նչ կընես հոս։


ՄԱՐԳՐԻՏ

Առտվընե ի վեր խուցիս մեջ նստելեն ձանձրացա, քիչ մը զուրս ելա, որ զվարճանամ։


ԱՆՏՈՆ

Շատ աղեկ, Կոմիկը ո՞ւր գացեր է։


ՄԱՐԳՐԻՏ

Չգիտեմ, բայց այն Կոմիկը... այն կոպիտը...


ԱՆՏՈՆ

Ի՞նչ է:


ՄԱՐԳՐԻՏ

Շատ ապուշ է. կամակոր է, ինչ որ ըսեմ դեմ կը կենա, ամեն բանի կը խառնվի, երբեմն, երբեմն ալ անանկ պատասխաններ կը տա, որ կը վախցնէ զիս. արջու պես կը խոսի, իշու պես կը պոռա։ Շատ կը վախնամ իրմե։