Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՐԱՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ

Թատրոնը կը ներկայե միևնույն սրահն: Աջ կողմը սեղան մը՝ կանաչ ասվիյով ծածկված ու պզտիկ զանգակ մը, կաղամար, թուղթ և գրիչ դրված են սեղանին վրա:


ՏԵՍԻԼ Ա.

ՊԱՂՏԱՍԱՐ հետո ՕԳՍԵՆ

ՊԱՂՏԱՍԱՐ

Կինս անհավատարիմ գտնված է յուր պաշտոնին մեջ յուր անհավատարմությունն հաստատված է. հետևաբար և բնականաբար հարկ է որ բաժնվինք իրարմե և ըստ օրինի արտոնեք զիս ուրիշ կին մառնելու: Կինս անհավատարիմ գտնված է յուր պաշտոնին մեջ. յուր անհավատարմությունն հաստատված է. հետևաբար և բնականաբար հարկ է որ բաժնվինք իրարմե և ըստ օրինի արտոնեք զիս ուրիշ կին մառնելու։ Կինս անհավատարիմ գտնված է յուր պաշտոնին մեջ. յուր անհավատարմությունն հաստատված է. հետևաբար և բնականաբար հարկ է որ բաժնվինք իրարմե և ըստ օրինի արտոնեք զիս ուրիշ կին մառնելու։ Ահա Դատաստանական Խորհրդո առջև իմ ընելիք խոսքերս, ո՛չ բառ մավելի, ո՛չ բառ մը պակաս, այսինքն՝ կինս անհավատարիմ գտնված է յուր պաշտոնին մեջ. յուր անհավատարմությունն հաստատված է. հետևաբար և բնականաբար հարկ է որ բաժնվինք իրարմե և ըստ օրինի...։


ՕԳՍԵՆ, մտնելով

Դատաստանական Խորհրդո անդամներն տեսա, դեպի հոս կը հառաջանան. դասդ աղեկ սորվեցա՞ր։