Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱՂՏԱՍԱՐ

Ջուրի պես. կինս անհավատարիմ գտնված է...:


ՕԳՍԵՆ

Լավ, խրատներուս համաձայն շարժելու ես։


ՊԱՂՏԱՍԱՐ

Այո՛։


ՕԳՍԵՆ

Մազ մը խոտորելու չէ այն ճամբեն, զոր ցույց տվի։


ՊԱՂՏԱՍԱՐ

Ո՛չ:


ՕԳՍԵՆ

Այս եղանակավ միայն կրնանք հաջողիլ:


ՊԱՂՏԱՍԱՐ

Հարկավ։


ՕԳՍԵՆ

Եթե ուրիշ ընթացք մը բռնես՝ դատդ կը կորուսես։


ՊԱՂՏԱՍԱՐ

Անտարակույս։


ՕԳՍԵՆ

Դատավորներն կրնան քեզի պատ ի պատ հարցումներ ուղղել զքեզ ծուղակի մեջ ձգելու համար՝ դուն անոնց հարցումներուն պիտի պատասխանես այն խոսքերով միայն, զորս սորվեցուցի քեզ։


ՊԱՂՏԱՍԱՐ

Այո, կինս անհավատարիմ գտնված է յուր պաշտոնին մեջ, յուր անհավատարմությունն հաստատված Է. հետևաբար և բնականաբար հարկ է որ բաժնվինք իրարմե և ըստ օրինի արտոնեք զիս ուրիշ կին մառնելու։